Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ»

«Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ»
23.10.2020 | 00:40

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող, հրա­պա­րա­կա­խոս ՆԱ­ՆԵՆ է:


-Նա­նե, մենք մեր հեր­թա­կան գո­յա­մարտն ենք մղում դա­րա­վոր, ան­հագ թշ­նա­մու դեմ: Ի՞նչ եք մտա­ծում մեր ճա­կա­տագ­րի՝ գրե­թե նույ­նու­թյամբ կրկն­վող դր­վագ­նե­րի մա­սին:
-Այն հո­ղը, բնօր­րա­նը Հա­յոց, որ Ա­րա­րի­չը տվեց մեզ մարդ­կու­թյան ա­կունք­նե­րից, միշտ է իր վրա սևե­ռել ան­հող, ան­հայ­րե­նիք քոչ­վոր­նե­րի և թա­լա­նը գո­յու­թյան ի­մաստ դարձ­րած­նե­րի ա­գահ աչ­քե­րը: ՈՒ դժ­վար է ե­ղել մեր ճա­նա­պար­հը, ի­հար­կե, եր­բեմն նաև մեր` չա­փից դուրս ոչ զգոն ու ան­փույթ լի­նե­լու պատ­ճա­ռով: ՈՒ կորց­րել ենք մեզ ի վե­րուստ տր­վա­ծը դա­րից դար, մաս առ մաս: Այդ ե՞րբ հա­յը կորց­րեց ինք­նավս­տա­հու­թյու­նը, իր պա­րա­նո­ցը թե­քեց ու ան­ցավ ա­նօ­րեն թուր­քի, մյու­սի, այն մյու­սի թրի տա­կով, այդ ե՞րբ մո­ռա­ցանք մեր Դավ­թի բազ­կի զո­րու­թյու­նը, որն ա­մեն մե­կիս մեջ կա նույն չա­փով: Մո­ռա­ցանք, մինչ­դեռ օ­տա­րը եր­բեք չի մո­ռա­ցել ու լավ գի­տի մեր ո­գու ու­ժը: «Ես ա­սում եմ ձեզ, ե­թե հա­յե­րին երբևէ հնա­րա­վո­րու­թյուն տր­վի, ե­թե նրանք իշ­խա­նու­թյուն ձեռք բե­րեն երկ­րագն­դի որևէ ան­կյու­նում, նրանք ամ­բողջ մո­լո­րա­կի տե­րը կդառ­նան և կաշ­խա­տեց­նեն մնա­ցյալ ամ­բողջ մարդ­կու­թյա­նը: Այդ է, որ գի­տեն և սար­սա­փում են թուր­քե­րը, հույ­նե­րը և բո­լո­րը, ով­քեր գի­տեն նրանց» ¥Լոու­րենս Ա­րա­բա­ցի, «Այդ ան­տա­նե­լի հա­յե­րը»¤: Բո­լո­րը գի­տեին, իսկ մենք՝ ոչ: Ա­սես Մեծ Մհե­րի պես Իս­միլ Խա­թու­նի գի­նով ար­բե­ցած էինք ու մո­ռա­ցել էինք՝ ով ենք, ին­չու, ինչ­պես։ Եվ այդ­պես՝ դա­րե­րով: ՈՒ վա­ղուց ժա­մա­նակն էր, որ արթ­նա­նա­յինք, թո­թա­փեինք մեզ­նից այդ կոր­ծա­նա­րար նին­ջը, հետ տա­յինք մեր բախ­տի ձախ պտտ­վող ա­նի­վը: Եվ ա­հա վեր­ջին հաղ­թա­նակ­նե­րը սթա­փեց­նող հա­կա­թույ­նի պես մեզ ուշ­քի բե­րե­ցին. մենք ողջ աշ­խար­հին զար­մաց­րինք ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րի տա­րի­նե­րին, օ­րե­րին՝ մեր հա­մա­խումբ ու­ժի ան­պար­տե­լիու­թյամբ ու երևի վա­խեց­րինք նո­րից։ Ա­յո՛, վա­ղուց ժա­մա­նակն էր նաև ա՛յս կռ­վի, որն ան­խու­սա­փե­լի էր, ո­րով­հետև բա­նակ­ցա­յին սե­ղան­նե­րի շուրջ ա­նի­մաստ, ձգձգ­վող թատ­րոն-սե­րիա­լով թուր­քին չես սան­ձի, և նա ըն­դա­մե­նը, ան­գամ ա­ռանց ձեռ­քերն ա­րյու­նե­լու, կվերց­ներ իր ու­զա­ծը՝ ի­րեն հա­տուկ խար­դախ դի­վա­նա­գի­տու­թյամբ, լպր­ծուն շո­ղո­քոր­թու­թյամբ, խա­բե­լով սրան ու նրան: Այս կռիվն անհ­րա­ժեշտ էր, չնա­յած սկ­սո­ղը եր­բեք էլ մենք չէինք լի­նե­լու, անհ­րա­ժեշտ էր, ո­րով­հետև տա­րի­նե­րով սահ­մա­նին կո­րուստ­ներ տա­լով ու դան­դաղ ա­րյու­նա­քամ լի­նե­լով` մենք միայն ա­վե­լի ժա­մա­նակ էինք տա­լիս ու տվե­ցինք թշ­նա­մուն` կազ­մա­կերպ­վե­լու և ա­վե­լի լավ պատ­րաստ­վե­լու: Այս կռի­վը մերն է, այն կար որ­պես ուր­վա­կան` մեր ա­մեն օ­րը ստ­վե­րող, կար, քա­նի դեռ տեր չէինք կանգ­նել նրան, քա­նի դեռ չենք դրել այն վեր­ջա­կե­տե­րը, ո­րոնք 90-ա­կան­նե­րից ենք թո­ղել, ցա­վոք։ Չմո­ռա­նանք, մենք կռ­վի ենք ե­լել դար ա­ռաջ հա­յին ցե­ղաս­պա­նած, մեր նախ­նյաց հո­ղին տեր կանգ­նած, Սում­գա­յի­թի ջար­դերն ի­րա­կա­նաց­րած դա­հիճ­նե­րի դեմ, և ան­կաս­կած, որ­քան վրե­ժի ծա­րավ հո­գի­ներ են եր­կն­քից օրհ­նում մեզ: Բայց նախ՝ այս կռի­վը ապ­րե­լու հա­մար է, և դրա հա­մար պետք է մե­կընդ­միշտ լռեց­նենք մեր ո­խե­րիմ թշ­նա­մի­նե­րին, որ ի­րա­կա­նում մեկ են ու մի: Մենք չենք կա­րող չհաղ­թել, ո­րով­հետև ձգ­վել ենք հա­սա­կով մեկ, և Աստ­ծո ա­ջը մեր գլ­խին է, ոչ թե ո­րո­նում ու չի գտ­նում այն՝ մեր կեռ­ված լի­նե­լու պատ­ճա­ռով: Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ:
-Մեր թշ­նա­մին ընտ­րու­թյուն չի դնում մի­ջոց­նե­րի մեջ: Ընդ­հուպ՝ ռմ­բա­կո­ծում է Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց մայր տա­ճա­րը Շու­շիում, ո­րին հա­ջոր­դում են հա­մա­տա­րած հր­դեհ­նե­րը Թուր­քիա­յում և Իս­րա­յե­լում: Վեր­ջին հան­գա­ման­քը ար­դյո՞ք խո­սուն վկա­յու­թյու­նը չէ այն բա­նի, որ մեր թշ­նա­մին իր հա­տու­ցու­մը ստա­նում է և ստա­նա­լու է հենց Աստ­ծուց:
-Դե, դա թուր­քի էու­թյունն է, նա այլ կերպ պար­զա­պես չի կա­րող, և հենց դա էլ նրա կոր­ծան­ման պատ­ճառ է դառ­նա­լու. այդ մա­սին շատ մար­գա­րեու­թյուն­ներ կան: Ա­մեն ազգ իր դերն ու­նի այս մո­լո­րա­կի վրա. ո­մանք չա­րի գոր­ծիք են, և պարզ է, թե որ­տե­ղից են ե­կել և ուր են գնա­լու: Նրանք ան­կաս­կած ի­րենց պա­տաս­խանն ստա­նա­լու են: Իսկ մենք, որ­պես ի­րա­կան Աստ­ծո ժո­ղո­վուրդ, ա­ռա­ջին քրիս­տո­նյա ազգ, չպետք է եր­բեք դժ­վա­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով մեզ կորց­նենք, նկա­տենք միայն փոր­ձու­թյուն­նե­րի ծան­րու­թյու­նը, բայց ոչ Բարձ­րյա­լի փր­կող ա­ջը, ո­րը միշտ ա­զա­տում է ա­ռա­վե­լից: Մենք եր­բեք միայ­նակ չենք, ու Բա­րու և չա­րի այս մար­տա­դաշ­տում, ե­թե չենք շեղ­վում մեզ հա­մար նա­խանշ­ված ու­ղուց, մեր ա­ռա­քե­լու­թյու­նից, Աստ­ծո ա­ռաջ­նոր­դու­թյու­նը միշտ է ներ­կա: Ցա­վոք, Սո­դոմ-Գո­մոր դար­ձած այս հո­ղագն­դին, ա­նա­ռա­կու­թյան այս խրախ­ճան­քում, որ­տեղ շատ քրիս­տո­նյա ազ­գեր այլևս ի­րա­կա­նում այդ­պի­սին չեն՝ ի­րենց հա­րյուր­նե­րով վա­ճառ­ված՝ սր­ճա­րան­ներ, մզ­կիթ­ներ դար­ձած ե­կե­ղե­ցի­նե­րով, շեղ­ված կողմ­նո­րոշ­մամբ հոգևոր հո­վիվ­նե­րով, մենք ևս չխոր­շե­ցինք պար­տա­վո­րու­թյուն­ներ ստանձ­նել և սկ­սել դրանք կյան­քի կո­չել, ո­րոնք վաղ թե ուշ նույն տեղն էին տա­նե­լու: Եր­բեմն փոր­ձու­թյու­նը գա­լիս է նաև որ­պես փր­կու­թյուն նման վի­ճակ­նե­րից, որ­պես սթա­փե­ցում. ո­րով­հետև «ՈՒմ շատ է տր­վում, նրա­նից էլ շատ է պա­հանջ­վում»: Լավ կլի­նի՝ կա­րո­ղա­նանք չհասց­նել դրան և Աստ­ծո Լույ­սի ար­ժա­նի պա­հա­պան­ներ լի­նենք: Այս պա­հին, փա՛ռք Աստ­ծո, ողջ ազ­գով մեկ բռունցք ենք, և մեր իշ­խա­նա­վոր­նե­րը ևս ա­նում են ա­ռա­վե­լա­գույ­նը: ՈՒ կաս­կա­ծել պետք չէ, որ մեզ՝ այս տե­սա­նե­լի և ան­տես մար­տի ըն­թացք ու ել­քում ի վե­րուստ մեծ դե­րա­կա­տա­րում կրող­նե­րիս, Ա­րա­րի­չը եր­բեք չի թող­նի։ Հաղ­թա­նա­կը չա­րի դեմ, ան­շուշտ, հա­յինն է:
-Մենք չա­փա­զանց թանկ գին ենք վճա­րում մեր հայ­րե­նի­քի և ազ­գի գո­յու­թյան ի­րա­վուն­քի հա­մար: Ար­դեն ո­րե­րորդ ան­գամ վտանգ­վում է հայ ազ­գի գե­նո­ֆոն­դը: Դի­վա­յին այս մե­խա­նիզ­մը՝ հո­րին­ված Ադր­բե­ջան պե­տու­թյան տես­քով, ի՞նչ ներ­քին ու ար­տա­քին ազ­դակ­նե­րի դրդ­մամբ է գոր­ծում՝ ըստ Ձեզ:
-Ա­յո, չա­փա­զանց թանկ գին ենք վճա­րում, սա­կայն դա կյան­քի ի­րա­վուն­քի հա­մար է, մենք այլ ելք չու­նենք: Ա­վե­լորդ է ա­սել, թե ինչ ցավ ենք բո­լորս ապ­րում, բայց ես վս­տահ եմ, որ մեր ինք­նա­զոհ տղա­նե­րը եր­կն­քում լրաց­նե­լու են սր­բե­րի դա­սե­րը և ապ­րե­լու, շա­րու­նակ­վե­լու են նաև ա­մեն հա­յի սր­տում: Խո­նարհ­վում եմ մար­տի դաշ­տում անհ­նա­րինն ան­գամ հնա­րա­վոր դարձ­նող զին­վո­րյալ­նե­րի առջև, և ա­ղոթքս ա­մեն մե­կի հա­մար է: Այս կռիվն ա­նո­ղոք է, և հարկ է, որ հաղ­թու­թյու­նը կռե­լու գոր­ծին զին­վո­րագր­վենք բո­լորս՝ յու­րա­քան­չյուրն իր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի չա­փով: Իսկ այդ չե­ղած, հո­րին­ված Ադր­բե­ջան կոչ­ված պա­տու­հա­սի աշ­խարհ գա­լը Թուր­քիա­յի՝ իր ծրագ­րե­րը կյան­քի կո­չե­լու ճա­նա­պար­հին՝ հար­մար պա­հը ճիշտ օգ­տա­գոր­ծե­լու ար­դյուն­քում հա­ջող­ված «օ­պե­րա­ցիա­նե­րից» մեկն էր: Եվ ա­զե­րին նույն թուրքն է. Սում­գա­յի­թի ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի ձե­ռա­գի­րը դրա հաս­տա­տու­մը ե­ղավ: Նրանց նպա­տակ­ներն ու ծրագ­րերն էլ նույնն են՝ ինչ­պես նրանց նախ­նի­նե­րի մղումն էր՝ ա­նա­պատ­նե­րի չար­քաշ, ող­բա­լի գո­յու­թյան ըն­թաց­քում գրգռ­ված ու սր­ված ա­խոր­ժա­կով մխրճ­վել ու թա­թե­րը դնել մո­լո­րա­կի ա­մե­նա­քաղցր պա­տառ­նե­րի վրա ¥ոչ ա­վել, ոչ պա­կաս՝ երկ­րա­յին դրախ­տի¤, այն­պես էլ նրանցն է՝ շոր­թել, կո­տո­րել ու հաս­տատ­վել այ­լոց հո­ղե­րում, և որ­քան հնա­րա­վոր է՝ ա­վե­լի ու ա­վե­լի շատ՝ նրանց ե­րա­զան­քի մեծ, ան­սահ­ման մեծ Թու­րա­նի չափ: Իսկ դր­սում էլ ու­ժեր կան, ո­րոնց ևս դա ձեռն­տու է՝ ա­ռա՛յժմ: Եվ մինչ մենք՝ մեր կո­րու­սյալ հայ­րե­նի­քի վե­րա­դար­ձի և ար­դար դա­տի հույ­սով, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին, տար­բեր եր­կր­նե­րի էինք աչք­ներս հա­ռել՝ այն նույ­նե­րին, ո­րոնք Ցե­ղաս­պա­նու­թյան կազ­մա­կեր­պիչ­ներ էին, թուրք-ա­զե­րին սառ­նա­սիրտ հաշ­վարկ­նե­րով իր հիմ­քերն ամ­րաց­նե­լու գոր­ծով էր զբաղ­ված՝ շատ լա­մուկ­ներ աշ­խարհ բե­րե­լով ի­րենց, այ­լոց եր­կր­նե­րում, մինչև ա­տամ­նե­րը սպա­ռա­զին­վե­լով: «Գորշ գայ­լե­րը»այդ գա­զան­նե­րի կարևո­րա­գույն զեն­քե­րից է: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ան­գամ նրանք պա­րապ նս­տած չէին. չլի­ներ ար­ցա­խյան զար­թոն­քը, մենք շատ ա­վե­լի տխուր վի­ճա­կում էինք հայ­տն­վե­լու:
-Այլևս ոչ մե­կի հա­մար գաղտ­նիք չէ, որ որևէ տե­ղա­յին խն­դիր զուտ տե­ղա­յին նշա­նա­կու­թյան սահ­ման­նե­րում չի պար­փակ­ված: Աշ­խար­հում կա­տար­վող բո­լոր ա­րյու­նա­հե­ղու­թյուն­նե­րը կա­ռա­վար­վում են մեկ կա­ռա­վա­րա­կե­տից, ո­րի նպա­տակն է, ի վեր­ջո, երկ­րա­գունդն ու մարդ­կու­թյա­նը դարձ­նել չա­րի ձեռ­քին խա­ղաց­վող խա­մա­ճիկ: Սրան հա­կակշ­ռում են աստ­վա­ծա­յին, մարդ­կա­յին օ­րենք­ներն ու դրանց հետևորդ­նե­րը: Ի՞նչ հա­րա­բե­րակ­ցու­թյան մեջ են այս եր­կու­սը, վեր­ջին­ներս ի զո­րու՞ են փր­կե­լու մո­լո­րա­կը գլո­բալ ա­ղե­տից:
-Մենք պատ­մու­թյան ա­մե­նադժ­վար ժա­մա­նակ­նե­րից մե­կում ենք ապ­րում, երբ աշ­խար­հա­կալ նկր­տում­նե­րով հի­վանդ­նե­րը, ի տար­բե­րու­թյուն ի­րենց նախ­կին նմա­նակ­նե­րի, ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նեն: Եվ ա­հա կազ­մա­վոր­վեց բազ­մագ­լուխ, տար­բե­րա­նուն փոր­ձան­քը՝ Աշ­խար­հի նոր կարգ, գլո­բա­լի­զա­ցիա, «300-ի կո­մի­տե» և այլն, և այլն։ Ար­դեն ա­ղետ­նե­րը, հա­մա­վա­րակ­ներն ան­գամ շատ քիչ են ի­րա­կա­նում բնա­կան լի­նում, դրանք ևս հիմ­նա­կա­նում նրանց ձեռ­քի գործն են: Այդ մի խումբ ճի­վաղ­նե­րի ա­խոր­ժա­կը շատ մեծ է՝ ողջ մարդ­կու­թյու­նը ոչն­չաց­նել, մի խումբ ստ­րուկ­նե­րից բա­ցի: Իսկ հայն ու Հա­յաս­տա­նը նրանց հա­մար կարևոր հա­կա­ռա­կորդ է, չա­րը շատ լավ է տես­նում, թե ով է իր դեմ: Իսկ թուր­քը միայն գոր­ծիք է աշ­խար­հա­կալ ու­ժե­րի ձեռ­քին, այդ­պես ե­ղել է նախ­կի­նում, այդ­պես այ­սօր է: Հենց դա է պատ­ճա­ռը, որ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը, գեր­տե­րու­թյուն­նե­րը, ինչ­պես մեկ դար ա­ռաջ, այ­սօր էլ քն­նար­կում­ներ են ա­նում, ջուր ծե­ծում, ժա­մա­նակ ձգում, մինչ դա­հիճն իր գոր­ծին է: Մի­ջին Արևել­քի, մեր տա­րա­ծաշր­ջա­նի այս ե­ռա­ցող ի­րա­կա­նու­թյու­նը, Եվ­րո­պա­յի դան­դաղ մահ­մե­դա­կա­նա­ցու­մը նրանց ծրագ­րե­րի մի մասն է՝ հա­ջող, թե ան­հա­ջող, բայց հա­մա­ռո­րեն ա­ռաջ տար­վող: Նրանց ու­ժը հենց այդ հա­մա­ռու­թյան, փոքր, անն­կատ, խար­դախ, քո­ղա­ծածկ քայ­լե­րի մեջ է: Բնա­կան է, այդ մեծ ու­ժի դեմ բա­ցա­հայտ ճա­կատ ճա­կա­տի տալն ա­նի­մաստ է, բայց նրանց նման հա­մառ, փոքր քայ­լե­րով, խո­րա­ման­կե­լով և, ա­մե­նա­կարևո­րը, հա­վա­տա­րիմ մնա­լով Աստ­վա­ծա­յին և մարդ­կա­յին ար­ժեք­նե­րին, շատ բա­նից է հնա­րա­վոր խույս տալ և չա­րի թի­րախ չդառ­նալ: Փառք Աստ­ծո, այ­սօր հաս­կա­ցել ենք նաև, որ մեր հույ­սը ա­ռա­ջին հեր­թին մեզ վրա պետք է դնենք՝ դր­սին­նե­րից ինչ-որ բան սպա­սե­լով լոկ շա­հե­րի հա­մըն­կում­նե­րի դեպ­քում, և դրա­նից ա­վե­լի ա­մուր ենք ու հա­մա­խումբ: Մենք դեռ պետք է մո­լո­րա­կն էլ սթա­փեց­նենք և օ­րի­նակ դառ­նանք ողջ մարդ­կու­թյան հա­մար: ՈՒ ե­թե մարդ­կու­թյու­նը ոչ թե նրանց մեղ­սա­կի­ցը դառ­նա, այլ փոր­ձի հա­կադր­վել, ա­մեն բան դեռ կո­րած չէ: Անհ­նա՞ր է, մեր գո­յա­մար­տե­րին դառ­նանք, այ­սօր­վան դառ­նանք, երբ ողջ ազ­գով մո­լո­րա­կով մեկ մեր դրոշ­ներն ենք ծա­ծա­նում ու դրա դի­մաց ան­գամ նրանք են խու­ճա­պա­հար կամ ստիպ­ված են ժա­մա­նա­կից շուտ ի­րենց ստոր էու­թյու­նը բա­ցա­հայ­տել, ո­րը դեռևս նրանց ձեռն­տու չէ, կամ պետք է ըն­դա­ռա­ջեն: Մեր ո­գու ու­ժը մեծ է աշ­խար­հա­յին ծրագ­րե­րից ան­գամ: Եվ հե­տո, միշտ էլ վեր­ջին խոս­քը Աստ­ծունն է. այն­պես որ ան­պայ­ման հաղ­թե­լու ենք:

Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 50855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ